National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
09.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
02.09.2019
Քննարկվել են ջրային ոլորտին վերաբերող մի շարք նախագծեր
1 / 3

ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի սեպտեմբերի 2-ի նիստում Վարազդատ Կարապետյանի նախագահությամբ երկրորդ ընթերցմամբ քննարկվել եւ դրական եզրակացություն են ստացել «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Ջրօգտագործողների ընկերությունների եւ ջրօգտագործողների ընկերությունների միությունների մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը եւ «Աղբահանության եւ սանիտարական մաքրման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից օրենքների նախագծերի փաթեթը:

«Ջրօգտագործողների ընկերությունների եւ ջրօգտագործողների ընկերությունների միությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը ներկայացրել է ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը: Ըստ հիմնական զեկուցողի՝ առաջարկվող փոփոխություններով նախագծի ընդունումը եւ կիրարկումը կհանգեցնի ոռոգման ջրի նկատմամբ ինքնահսկմանը, ինչպես նաեւ կկրճատի չարաշահումները` նպաստելով ջրի առավել թափանցիկ եւ արդյունավետ կառավարմանը:

«ՀՀ ջրի ազգային ծրագրի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի եւ կից օրենքների նախագծերի փաթեթը ներկայացրել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Իրինա Ղափլանյանը: Ըստ հիմնական զեկուցողի՝ ջրային ոլորտի ներկա վիճակը թելադրում է իրականացնել մի շարք միջոցառումներ, որոնք ուղղված են ոլորտում առկա առանցքային հիմնախնդիրների լուծմանը, իսկ առաջարկվող փոփոխությունները նպաստում են համակարգի օրենսդրական դաշտի ներդաշնակեցմանը եւ արդիականացմանը:

ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Իրինա Ղափլանյանը հանձնաժողովականներին է ներկայացրել նաեւ «ՀՀ ջրային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի եւ կից օրենքների նախագծերի փաթեթը: Մասնավորապես առաջարկվել է լրացումներ կատարել այն հոդվածներում, որոնցում ամրագրվել է «ռեկրեացիոն գոտիներ» հասկացությունը: Ընդգծվել է, որ ռեկրեացիայի նպատակով ջրային ռեսուրսներից օգտվելու կանոնները խախտելու դեպքում նախատեսվում է վարչական պատասխանատվություն:

Պատգամավորների հարցերը վերաբերել են ջրային պակասուրդին, ոլորտի վերահսկողությանը, ռեկրեացիոն գոտիներին:

Հանձնաժողովում առաջին ընթերցմամբ քննարկված օրենսդրական նախաձեռնությունները դրական եզրակացությամբ ընդգրկվել են ՀՀ ԱԺ յոթերորդ գումարման երրորդ նստաշրջանի օրակարգի նախագծում:

Հանձնաժողովը հետաձգել է քննարկված «Տարածքային կառավարման մասին» ՀՀ օրենքի եւ կից օրենքների նախագծերի փաթեթի եւ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի քվեարկությունները:

«ՀՀ ջրային օրենսգրքում լրացում կատարելու մասին» եւ «Սեւանա լճի մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը հեղինակների կողմից հետ են կանչվել:
 


09.05.2024
Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ հարգանքի տուրք
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Կառավարության անդամներն ու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ այցելել են «Հաղթանակ» զբոսայգի: Նրանք ծաղկեպսակներ են դրել Անհայտ զինվորի հուշակոթողի մոտ, ծաղիկներ խոնարհել Հայ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am